Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան
03.11.2017 | 12:42

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հաջորդ շաբաթ մեկնելու է Պեկին: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանգն ասել է, որ այցը նախատեսված է նոյեմբերի 8-10-ը: Երկու երկրների նախագահներըը քննարկելու են փոխադարձ առևտրի և համաշխարհային հիմնախնդիրների, այդ թվում` Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների թեմաները:


Կանգն ասել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ասպարեզներում, և հույս է հայտնել, որ Թրամփի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ